Միկրո և փոքր առևտրային վարկեր

«Արցախբանկ» ՓԲԸ-ն ՀՀ և ԱՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և գյուղատնտեսական գործունեություն ծավալող ֆիզիկական անձանց տրամադրում է միկրո և փոքր առևտրային վարկեր՝ ձեռնարկատիրական կամ գյուղատնտեսական գործունեություն և/կամ դրա հետ կապված գործառնություններ իրականացնելու նպատակով: Բանկը ֆինանսավորում է ինչպես փորձառու` բանկին ֆինանսավորման հայտ ներկայացնելու պահին առնվազն վեց ամսվա գործունեության փորձ ունեցող ձեռնարկատիրական գործունեություն ծավալող հաճախորդներին, այնպես էլ սկսնակներին:

 

 

Միկրո և փոքր առևտրային վարկեր

Վարկի արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար

Վարկի գումար

առավելագույնը՝ 20,000,000 մլն ՀՀ դրամ կամ համարժեք գումար

Անվանական տոկոսադրույք

-14 - 18%` ՀՀ դրամ

-11 - 16%` ԱՄՆ դոլար

Փաստացի տոկոսադրույք

-

Ժամկետ

  • առավելագույնը` 7 տարի ժամկետով՝ հիմնական միջոցների ձեռքբերման և վերանորոգման, արտադրական հզորությունների վերազինման, այգիների և ջերմոցների հիմնադրման, և այլ նման երկարաժամկետ կապիտալ ներդրումների համար:
  • առավելագույնը 10 տարի ժամկետով՝ առևտրային հիփոթեքի դեպքում
  • առավելագույնը 5 տարի ժամկետով՝ շրջանառու միջոցների, ապրանքանյութական պաշարների ընդլայնման, պարարտանյութի, սերմերի, մատղաշ անասունների և թռչունների ձեռքբերման համար
  • Ֆինանսավորումը վարկային գծի տեսքով իրականացնելու դեպքում` առավելագույն ժամկետ՝ 5 տարի 

Վարկի նպատակ

ձեռնարկատիրական կամ գյուղատնտեսական գործունեություն և/կամ դրա հետ կապված գործառնություններ իրականացնելու նպատակով

Գրավ/ապահովվածություն

երաշխավորություններ, ցանկացած գույք կամ գույքային իրավունք (պահանջ)

Տրամադրման եղանակ

անկանխիկ

Մարման եղանակ

  • Վարկային պարտավորությունները ենթակա են մարման պարբերական վճարումներով, որպես կանոն ամսական մարումներով։ Վարկային պարտավորությունների մարումների եղանակն ու ժամանակացույցը սահմանվում է` հաշվի առնելով վարկառուի  բիզնես ցիկլը, դրամական հոսքերի պարբերականությունը և վարկի նպատակայնությունը։
  • Ելնելով Վարկառուի բիզնեսի առանձնահատկություններից, Բանկը կարող է սահմանել վարկի մայր գումարի և/կամ տոկոսագումարի մարման արտոնյալ ժամկետ։ 

 

Պաշտոնական աղբյուր` https://www.artsakhbank.am/our-services/business_2016/micro-small-business-loans

Միջին և խոշոր առևտրային վարկեր

Վարկերի պայմաններով կամ վարկը հաստատող լիազոր մարմնի որոշմամբ, ելնելով վարկային գործիքի կամ դրա վերադարձելիությունն ապահովող գրավի ռիսկայնությունից, կարող է պահանջվել ապահովագրություն:

 

 

Միջին և խոշոր առևտրային վարկեր

Վարկի արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

Վարկի գումար

-նվազագույնը՝ 20,000,000 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

-առավելագույնը՝ համաձայն պայմանագրի

Անվանական տոկոսադրույք

-սկսած 13%` ՀՀ դրամ

-սկսած 10%` ԱՄՆ դոլար

-սկսած  8%` Եվրո

Փաստացի տոկոսադրույք

-

Ժամկետ

առավելագույնը` 7 կամ 10 տարի

Վարկի նպատակ

ձեռնարկատիրական կամ գյուղատնտեսական գործունեություն և/կամ դրա հետ կապված գործառնություններ իրականացնելու նպատակով

Գրավ/ապահովվածություն

երաշխավորություններ, ցանկացած գույք կամ գույքային իրավունք (պահանջ)

Տրամադրման եղանակ

անկանխիկ

Մարման եղանակ

ամսական

 

Պաշտոնական աղբյուր` https://www.artsakhbank.am/our-services/business_2016/medium-large-business-loans

ՓՄՁ պետական աջակցության ծրագիր Արցախում

Ելնելով վարկառուի բիզնեսի առանձնահատկություններից` բանկը կարող է սահմանել վարկի մայր գումարի և/կամ տոկոսագումարի մարման արտոնյալ ժամկետ։

 

 

ՓՄՁ պետական աջակցության ծրագիր Արցախում

Վարկի արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար

Վարկի գումար

սահմանված չէ

Անվանական տոկոսադրույք

միկրո և փոքր ֆինանսավորում`

-15 - 18%` ՀՀ դրամ

-11 - 16%` ԱՄՆ դոլար

միջին ֆինանսավորում`

-սկսած 15%` ՀՀ դրամ

-սկսած 12%` ԱՄՆ դոլար

Փաստացի տոկոսադրույք

-

Ժամկետ

5 - 7 տարի

Վարկի նպատակ

առևտրավարկային ֆինանսավորում` ձեռնարկատիրական կամ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով

Գրավ/ապահովվածություն

ՀՀ և ԱՀ օրենսդրությամբ և Բանկի Վարկային քաղաքականությամբ չարգելված ցանկացած գույք և/կամ գույքային իրավունք

Տրամադրման եղանակ

անկանխիկ

Մարման եղանակ

ամսական

 

Պաշտոնական աղբյուր` https://www.artsakhbank.am/our-services/business_2016/sme_business_artsakh_2016

Դրամ
% Տարեկան
Ամսով