• Վարկային հաշվիչ
  • Մեր մասին
  • Բլոգ

Վարկատեսակ

Սպառողական Հիփոթեքային Բիզնես Վարկային գիծ Ոսկու գրավով Գյուղատնտեսական Ուսումնական Ավտովարկ Ծրագրային վարկ Online վարկ

Օնլայն հայտ՝ վարկ ստանալու համար

  1. Home
  2. Վարկատեսակներ
  3. Online հայտ

Օնլայն հայտ՝ վարկ ստանալու համար

Ժամանակակից աշխարհում մարդու կյանքի տեմպը շատ է արագացել, և երբեմն օրվա ընթացքում չենք հասցնում անել այն, ինչ ծրագրել ենք: Տեխնոլոգիաների շնորհիվ մենք կարող ենք բավականին մեծ թվով գործողություններ անել ինտերնետի միջոցով՝ համակարգչով կամ հեռախոսով. կարող ենք կազմակերպել հանդիպումներ, կատարել վճարումներ, ուղարկել նամակներ: Այդպիսի հարմարավետություն ստեղծված է նաև բանկային ոլորտում՝ առցանց գործարքների և օնլայն վարկերի միջոցով: 

Ինչ է Online հայտը

Վարկերի տեսակներն են՝

  • Սպառողական վարկ
  • Ուսումնական վարկ
  • Օվերդրաֆտ/վարկային գիծ
  • Ավտովարկ
  • Հիփոթեքային վարկ
  • Լոմբարդային վարկ
  • Գյուղատնտեսական վարկ
  • Բիզնես վարկ

Այս վարկատեսակները ձեռք բերելու համար պարտադիր չէ այցելել բանկի կամ վարկային կազմակերպության մասնաճյուղ. կարող եք ձեռք բերել առցանց՝ լրացնելով օնլայն հայտ:

Կարելի է ասել՝ մեր երկրում online վարկեր տրամադրում են գրեթե բոլոր բանկերը և վարկային կազմակերպությունները:

Ինչպես լրացնել օնլայն հայտը

Online հայտ լրացնելիս հիմնական կետերը հետևյալն են.

  • Ֆիզիկական, թե իրավաբանական անձ եք,
  • Որ վարկատեսակի համար եք դիմում,
  • Վարկի գումարի չափը,
  • Վարկի արժույթը,
  • Անուն-ազգանուն
  • Հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե,
  • Բանկի կամ վարկային կազմակերպության այն մասնաճյուղը, որտեղից պետք է վերցնել գումարը :

Online հայտ լրացնելով՝ Դուք կխնայեք Ձեր թանկարժեք ժամանակը: Օնլայն հայտով վարկ ստանալու համար այցելեք Ձեր ցանկացած բանկի կամ վարկային կազմակերպության կայք: Իսկ TOPvarker.am-ում կարող եք ծանոթանալ վարկի նախնական պայմաններին՝ վարկային հաշվիչի միջոցով:

ph

2002 - 2023 All rights reserved

Ձեր առաջարկները