• Վարկային հաշվիչ
  • Մեր մասին
  • Բլոգ

Վարկատեսակ

Սպառողական Հիփոթեքային Բիզնես Վարկային գիծ Ոսկու գրավով Գյուղատնտեսական Ուսումնական Ավտովարկ Ծրագրային վարկ Online վարկ
  1. Home
  2. Ավտովարկ

Ավտոմեքենայի ձեռքբերման վարկեր

Ավտովարկերը տրամադրվում են ավտոմեքենայի ձեռքբերման նպատակով՝ հիմնականում ձեռք բերվող ավտոմեքենայի գրավադրմամբ

Բանկեր

Բանկեր, որոնք առաջարկում են ավտովարկեր
Վարկային կազմակերպություններ

Վարկային կազմակերպություններ, որոնք առաջարկում են ավտովարկեր

Ի՞նչ է ավտովարկը

     Սեփական ավտոմեքենա ունենալ ցանկանում են շատերը, սակայն այն ձեռք բերելու համար անհրաժեշտ գումար ոչ բոլորն ունեն: Բանկերը և վարկային կազմակերպությունները հնարավորություն են տալիս յուրաքանչյուրին ձեռք բերել ավտոմեքենա՝ ավտովարկի միջոցով: Ավտովարկը տրամադրվում է ֆիզիկական անձանց ավտոմեքենա ձեռքբերելու նպատակով: Ավտովարկի դեպքում ձեռքբերվող տրանպորտային միջոցը միաժամանակ հանդիսանում է ավտովարկի գրավ:

     Կախված այն հանգամանքից, թե ավտոմեքենան ձեռք է բերվում առաջնային, թե երկրորդային շուկայից՝  փոխվում են ավտովարկավորման պայմանները: Առաջնային շուկայից ավտոմեքենա ձեռքբերելու պարագայում գրավի, այսինքն՝ ավտոմեքենայի շուկայական արժեքի գնահատումը սովորաբար կատարվում է վարկատուի կողմից անվճար, իսկ երկրորդային շուկայի դեպքում՝ ավտոսրահի կողմից տրամադրված տեղեկանքում նշված ավտոմեքենայի արժեքի հիման վրա: Առաջնային շուկայից ավտոմեքենա ձեռքբերելու համար տրամադրվող ավտովարկի գումարը որպես կանոն ավելի մեծ է լինում, քան երկրորդային շուկայի դեպքում:

 

«մոգո»  մասնագիտացված վարկային կազմակերպություն

     Հայաստանում ավտովարկեր ստանալու հնարավորություն տալիս են  գրեթե բոլոր բանկերը և վարկային կազմակերպությունները։ Բացի այդ՝ գործում է նաև ավտովարկերի մասնագիտացված վարկային կազմակերպություն՝ «մոգո» ունիվերսալ վարկային կազմակերպությունը, որը  առաջարկում է ավտովարկերի մի քանի տեսակներ.

  • ավտոմեքենայի ձեռքբերման վարկ,
  • ավտոմեքենայի գրավադրմամբ սպառողական վարկ,
  • ԱՄՆ աճուրդներից ավտոմեքենայի ձեռքբերման վարկ։

Ավտովարկերի ձեռքբերման պայմանները

     Ինչպես մյուս վարկատեսակների, այնպես էլ՝ ավտովարկի ստացման համար հաճախորդը պետք է բավարարի մի քանի կարևոր պայմանների, որոնք հետևյալն են.

  • Վարկային լավ պատմության առկայություն:
  • Շարժական և անշարժ այլ գույքի, կայուն եկամտի առկայություն:

     Ավտովարկը կարող է տրամադրվել ինչպես կանխավճարով , այնպես էլ առանց կանխավճարի: Սովորաբար, երբ վարկառուն չի ունենում կայուն եկամուտ, նրանից պահանջվում է կանխավճար: Ավտովարկի կանխավճարը, որպես կանոն, կազմում ավտոմեքենայի գնահատված արժեքի 20-30%-ը:

     Ավտովարկավորման մեծամասամբ դեպքում նախատեսվում է ավտովարկավորման պարտադիր ապահովագրում, այսինքն՝ գրավադրվող ավտոմեքենայի ապահովագրում: Սա անհրաժեշտ է, քանի որ եթե ավտովարկի ժամկետի ընթացքում  մեքենան վթարի ենթարկվի, ապա ապահովագրական ընկերությունը կփոխհատուցի վնասը, և վարկատուն ու ավտոմեքենայի սեփականատերը հավելյալ վնաս չեն կրի:

     Եթե ավտովարկի ժամկետի ընթացքում վարկառուն կանգնում է վճարունակության խնդի առջև, ապա կարող է համաձայնության գալ ավտովարկի երկարաձգման, վճարումների ժամկետների փոփոխության շուրջ: Իսկ համաձայնության  չգալու պարագայում գրավադրված ավտոմեքենան անցնում է բանկի տնօրինության տակ, և, որպես կանոն, բանկն այն վաճառքի է հանում իր կրած վնասները ծածկելու համար։     

ph

2002 - 2023 All rights reserved

Ձեր առաջարկները