• Վարկային հաշվիչ
  • Մեր մասին
  • Բլոգ

Վարկատեսակ

Սպառողական Հիփոթեքային Բիզնես Վարկային գիծ Ոսկու գրավով Գյուղատնտեսական Ուսումնական Ավտովարկ Ծրագրային վարկ Online վարկ
  1. Home
  2. Ծրագրային վարկ

Ծրագրայի վարկեր

Հիփոթեքային, բիզնես, գյուղատնտեսակա և այլ վարկեր, որոնք տրամադրվում են որոշակի ծրագրի շրջանակում։

Բանկեր

Բանկեր, որոնք առաջարկում են ծրագրային վարկեր
Վարկային կազմակերպություններ

Վարկային կազմակերպություններ, որոնք առաջարկում են ծրագրային արկեր

                                                       Ծրագրային վարկեր

     Հայաստանում վարկեր տրամադրում են բանկերը, վարկային կազմակերպությունները և գրավատները: Նշված ֆինանսական կազմակերպությունները տրամադրում են տարբեր վարկատեսակներ՝ կախված վարկի նպատակից: Առաջարկվող վարկատեսակներից մեկն էլ ծրագրային վարկերն են:

Ծրագրային վարկերի էությունը

     ՀՀ բանկերը եւ վարկային կազմակերպությունները ծրագրային վարկեր տրամադրում են վարկավորման հատուկ ծրագրերի շրջանակներում: Յուրաքանչյուր ծրագիր ունի սպասարկող վարկատու կազմակերպություն: Ծրագրային վարկերի միջոցով պետությունը, Կենտրոնական բանկը և ֆինանսական կազմակերպությունները համագործակցում են եւ աջակցում տարբեր շահառու խմբերին` մատչելի վարկեր ձեռք բերելու համար:

 

Ծրագրային վարկ տրամադրող վարկատու կազմակերպություններ

     Ծրագրային վարկերի շրջանակում «Բնակարան երիտասարդներին»   և  «Ազգային հիփոթեքային ընկերություն»  կազմակերպությունները բանկերին և վարկային կազմակերպություններին տրամադրում են ցածր տոկոսով երկարաժամկետ վարկեր ՝ համագործակցելով նրանց հետ:

     «Ազգային հիփոթեքային ընկերության» նպատակն է հիփոթեքային շուկայում այնպիսի պայմանների ստեղծումը, որպեսզի վարկերը հասանելի լինեն բոլոր այն ընտանիքների համար, ովքեր ունեն միջին եկամուտ և հիփոթեքային վարկավորման միջոցով կարող են բարելավել իրենց բնակարանային պայմանները: 

     «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ –ի նպատակն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ մասնավորապես երիտասարդների համար ապահովել վարկավորման նպաստավոր պայմաններ, ձևավորել միջին և ցածր եկամուտ ունեցող երիտասարդների`  բնակարանային ապահովվածության, կրթության և առօրյա այլ խնդիրների լուծմանն ուղղված`  շուկայականից ցածր տոկոսադրույքով վարկավորման հնարավորություններ:

 

Հիփոթեքային և ուսումնական վարկեր

     Ծրագրային վարկերի մեջ հիմնականում ներառվում են հիփոթեքային եւ ուսումնական վարկերը: Հիփոթեքային վարկեր տրամադրվում են տուն ձեռք բերելու, վերանորոգելու կամ հողամասը կառուցապատելու համար` գրավադրելով այդ տունը կամ հողամասի կառուցապատման դեպքում` հողամասի կառուցապատման իրավունքը, իսկ ծրագրային հիփոթեքային վարկերը տրամադրվում են ստեղծելու համար այնպիսի պայմաններ, որ վարկերը  հասանելի լինեն նաեւ միջին և ցածր եկամուտ ունեցողներին, և նրանք կարողանան հիփոթեքային վարկավորման միջոցով բարելավել իրենց բնակարանային պայմանները:

     Ուսումնական վարկերը տրամադրվում են ֆիզիկական անձանց՝ կրթության ծախսերը հոգալու նպատակով, իսկ ծրագրային ուսումնական վարկերը հնարավորություն են տալիս երիտասարդներին ստանալու բարձրագույն կրթություն՝ մատչելի վարկերի միջոցով:

 

ph

2002 - 2023 All rights reserved

Ձեր առաջարկները