• Վարկային հաշվիչ
  • Մեր մասին
  • Բլոգ

Վարկատեսակ

Սպառողական Հիփոթեքային Բիզնես Վարկային գիծ Ոսկու գրավով Գյուղատնտեսական Ուսումնական Ավտովարկ Ծրագրային վարկ Online վարկ
  1. Home
  2. Բիզնես

Բիզնես վարկեր իրավաբանական անձանց

Տրամադրվում են անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց՝ բիզնեսի իրականացման, մասնավորապես՝ արտադրության և առևտրի կազմակերպման, ծառայությունների մատուցման, բիզնեսի ընդլայնման և զարգացման նպատակներով:

Բանկեր

Հայաստանի բոլոր բանկերը, որոնք տրամադրում են բիզնես վարկեր
Վարկային կազմակերպություններ

Վարկային կազմակերպություններ, որոնք տրամադրում են բիզնես վարկեր

 Բիզնես կամ առեւտրային վարկեր

     Վարկի օգտագործման նպատակները բազմազան են, որոնց համապատասխան տարբեր են նաև տրամադրվող վարակատեսակները:  Ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են դիմել տարբեր վարկատեսակների համար՝ կախված նպատակից եւ կարիքից: Վարկը հատկապես կարևոր նշանակություն ունի շուկայական տնտեսության պայմաններում, քանի որ նպաստում է ձեռնարկատիրական գործունեության ծավալմանը և արտադրության անընդհատության ապահովմանը։

Բիզնես կամ առևտրային վարկերի էությունը

     Բիզնես(առևտրային) վարկը ֆինանսական աշխարհում համարվում է լավ վարկ: Լավ անվանում են  այն վարկին, որը հետագայում հավելյալ եկամուտ է ապահովում: Այդպիսին կարող են համարվել նաև, օրինակ՝ ուսանողական վարկերը:

     Բանկերը և վարկային կազմակերպությունները բիզնես վարկեր տրամադրում են անհատ ձեռնարկատերերին կամ իրավաբանական անձանց` տնտեսական գործունեություն ծավալելու, այդ թվում նաև արտադրության կազմակերպման, առևտրի, ծառայությունների մատուցման, բիզնեսի ընդլայնման և զարգացման նպատակով: Հայաստանում բիզնես վարկերի առավել մեծ պահանջարկ ձեւավորում են փոքր և միջին բիզնեսները:

 

ՀՀ առաջատար բանկերի կողմից տրամադրվող բիզնես վարկերի պայմանները

     Բիզնես վարկեր ՀՀ-ում տրամադրում են գրեթե բոլոր բանկերը եւ վարկային կազմակերպությունները: Unibank-ը որպես ռազմավարական ուղղություն է դիտարկում փոքր և միջին բիզնեսի վարկավորման զարգացումը: Բանկն առաջարկում է 15 բիզնես վարկատեսակներ:

     VTB-Հայաստան բանկը առաջարկում է 18 բիզնես վարկեր և վարկային գծեր անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց՝ առևտրային գործարքների ֆինանսավորման, կարճաժամկետ ներդրումների, սարքավորումների, հումքի ձեռքբերման, շրջանառու միջոցների համալրման, կրեդիտորական պարտավորությունների մարման նպատակով:

     Converse Bank-ը  տրամադրում է բիզնես վարկեր, որոնք ուղղված են բիզնեսի զարգացմանն ու գործնական մտքերի իրագործմանը: Բանկն առաջարկում է բիզնես նպատակների իրագործմանն ուղղված 9 վարկատեսակ: Իսկ Acba-Credit Agricole Bank-t բիզնեսի կայուն աճի ու զարգացման համար իր հաճախորդներին առաջարկում է 7 վարկատեսակ:

      Ameriabank-ը տրամադրում է 13 բիզնես վարկատեսակներ, որոնք ուղղված են ինչպես խոշոր, այնպես էլ փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը: Inecobank-ը տրամադրում է բիզնես վարկեր սկսած 500 000 ՀՀ դրամից եւ առաջարկում 4 բիզնես վարկատեսակներ: evocabank-ը առաջարկում է 3 տեսակի բիզնես վարկեր՝ բիզնեսի տարբեր ոլորտները ֆինանսավորելու նպատակով:

     Մենք տրամադրեցինք բիզնես վարկերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, մնում է միայն որոշել, թե որ բանկն է առաջարկում Ձեր բիզնեսի վարկավորման համար առավել շահավետ տարբերակ:

ph

2002 - 2023 All rights reserved

Ձեր առաջարկները