• Վարկային հաշվիչ
  • Մեր մասին
  • Բլոգ

Վարկատեսակ

Սպառողական Հիփոթեքային Բիզնես Վարկային գիծ Ոսկու գրավով Գյուղատնտեսական Ուսումնական Ավտովարկ Ծրագրային վարկ Online վարկ
  1. Home
  2. Վարկային գիծ

Վարկային գիծ կամ օվերդրաֆտ

Վարկային գիծը կամ օվերդրաֆտը տրամադրվում է բանկային հաշվի կամ վճարային քարտերի միջոցով ընթացիկ ծախսերի իրականացման համար։

Բանկեր

Բանկեր, որոնք տրամադրում են վարկային գծեր և օվերդրաֆտ
Վարկային կազմակերպություններ

Վարկային կազմակերպություններ, որոնք տրամադրում են վարկային գծեր և օվերդրաֆտ

Ինչ է վարկային գիծը

     Վերջին ժամանակներում վարկատուների կողմից առաջարկվող վարկատեսակների մեջ բավականին տարածված է վարկային գիծը կամ օվերդրաֆտը: Վարկառուները լայնորեն օգտվում են այս վարկատեսակից, քանի որ այն մնացած վարկատեսակների համեմատությամբ ունի մի շարք առանձնահատկություններ և առավելություններ:

Վարկային գծի էությունը

     Վարկային գիծը  վարկատեսակ է՝ նախապես հստակեցված գումարի սահմանաչափով և ոչ ֆիքսված մարման գրաֆիկով: Վարկային գիծը կարող եք օգտագործել միայն այն ժամանակ, երբ գումարի կարիք ունենաք: Վարկային գծի տրամադրման և սպասարկման պայմանները տարբեր են իրավաբանական և ֆիզիկական անձանց դեպքում։ Իրավաբանական անձանց տրամադվում է  վերջինիս բանկային հաշվի միջոցով ՝ որոշակի ֆինանսական ծախսեր հոգալու համար։ Իսկ Ֆիզիկական անձանց կողմից  վարկային գիծը կարող է օգտագործվել ֆինանսական միջոցների ժամանակավոր անհրաժեշտության դեպքում:

Վարկային գծի տրամադրումը

     Վարկային գիծ ստանալու համար բավական է, որպեսզի ունենաք գործող վճարային քարտ, մշտական եկամտի աղբյուր և, իհարկե, լավ վարկային պատմություն: Եթե ցանկանում եք վարկային գիծ ձեռք բերել, անհրաժեշտ է դիմել Ձեր վճարային քարտը սպասարկող բանկ։ Բանկը ուսումնասիրում է, թե որքան գումար է մտնում քարտ և ինչ հաճախականությամբ, որի հիման վրա էլ որոշում է Ձեզ հասանելիք օվերդրաֆտի գումարի չափը: Վարկի մարման ժամկետը և տոկոսադրույքի չափը ստանդարտ են գրեթե բոլոր հաճախորդների համար:

Վարկային գծի առավելությունները

     Վարկային գիծը, այլ վարկատեսակների համեմատությամբ, ունի հետևյալ առավելությունները.

  • Եթե Դուք արդեն ունեք վճարային քարտ, ապա վարկային գիծը կտրվի այդ քարտի միջոցով, այսինքն՝ լրացուցիչ վարկային քարտ թողարկելու և դրա համար վճարելու կարիք չկա: Աշխատավարձային քարտի առկայության դեպքում կարող եք օգտագործել հենց այդ քարտը:
  • Վարկային գիծը բացվում է մեկ անգամ, սակայն, տարվա ընթացքում կամ մինչև քարտի ժամկետի լրանալը դրանից կարելի է օգտվել շատ անգամներ: Իսկ օրինակ՝ սպառողական վարկի դեպքում Դուք ստիպված եք ամեն անգամ վարկը նորից ձևակերպել:
  • Վարկային գծի դեպքում Դուք ստպված չեք լինի անհանգստանալ վարկի մարումները ժամանակին կատարելու համար: Վարկային գիծը ավտոմատ կերպով մարվում է քարտին աշխատավարձ կամ այլ գումար փոխանցվելու ժամանակ:
  • Վարկային գծի վճարումները, որպես կանոն, միշտ փոքր են լինում՝ ի տարբերություն այլ վարկատեսակների, քանի որ այս վարկի ժամկետը կարճ է:

     Այսպիսով, եթե Ձեզ մոտ առաջանում են ժամանակավոր ֆինանսական կարիքներ և Դուք ունեք վճարային քարտ, ապա խելամիտ կլինի օգտագործեք վճարային քարտը՝  ստանալով վարկային գիծ, որը արագ է և արդյունավետ այլ վարկատեսակների համեմատությամբ:

ph

2002 - 2023 All rights reserved

Ձեր առաջարկները