Online վարկեր
Այսօր ֆինանսական աշխարհի մասնագետների միջև անընդհատ տեղի են ունենում թեժ բանավիճեր․արդյո՞ք ֆինանսական տեխնոլոգիաները կարող են ստանձնել բանկերի դերը։ Չնայած կարծիքները տարբեր են, սակայն ակնհայտ է, որ մասնագետների մեծամասնությունը համարում է, որ ֆինանսական տեխնոլոգիաները փոխում են ֆինանսական ոլորտի կառուցվածքը և վերաձևավորում են ոլորտում առկա ստանդարտները։
Դուք հավանաբար ծանոթ եք վճարում կատարելու տարբեր եղանակների հետ, որոնց իրականացնելու համար օգտագործվում են տարբեր ոչ ավանդական միջոցներ․ թվային դրամապանակներ (Google Wallet, Square), վճարային ինտեգրված համակարգ (POS), P2P վճարումներ (Circle, PayPal) և այլն։ Ֆինանսական ծառայությունների այս ոլորտը հանդիսանում են ամենաարագ զարգացողներից մեկը։
Online հարթակները շատ հարմար են ցանկացած իրավիճակում ճիշտ և արագ լուծում գտնելու համար։ Բանկային ծառայությունների ոլորտում online համակարգը թույլ է տալիս վճարումներ կատարել, կատարել վարկերի հերթական մարումներ, հաշիվներ կառավարել, փոխանցումներ իրականացնել, ավանդ ձևակերպել և անգամ online հայտ ներկայացնել՝ նախընտրելի և համապատասխան վարկ ստանալու համար: Այս ամենը մի քանի քայլ առաջ է մղում հասարակությանը՝ հնարավորություն ընձեռնելով online հարթակի միջոցով բնակության ցանկացած վայրից ուսումնասիրել ցանկացած բանկի վարկատեսակները, ընտրել ամենահարմարը և դիմել հայտով:
Online վարկի տրամադրման պայմանները
Ինչպես բոլոր վարկերի, այնպես էլ online վարկերի դեպքում վարկի տրմադրման և տոկոսադրույքի չափը որոշվում է՝ հաճախորդի վարկային պատմությունից համապատասխանաբար՝ վերցնելով անհրաժեշտ տվյալներ: Ամսական մարումների չափը կախված է ընտրած վարկատեսակից, գումարից, տոկոսադրույքից և սոհմանված ժամկետից:
Online հայտով դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել օգտատեր բանկի կայքում (եթե իհարկե դեռևս գրանցված չեք), լրացնել բանկի կողմից պարտադիր սահմանված դաշտերը, որոնք են՝ ազգանուն, անուն, հեռախոս, էլեկտրոնային հասցե (հետադարձ կամ հաստատելու համար), անձնագրային կամ ID տվյալներ, ընտրել վարկատեսակը, նշել անհրաժեշտ գումարի չափն ու արժույթը: Պատասխանը ստացվում է մի քանի րոպեների ընթացքում:
Վարկի հաստատումից հետո պետք է ծանոթանալ վարկի պայմաններին և ստանալ գումարը: Հնարավոր է տրամադրված գումարը ստանալ անգամ առանց բանկ այցելելու, եթե, իհարկե, վարկառուն տվյալ բանկում ունի ակտիվացված հաշիվ կամ քարտ:
Ահա կատարելով ները նշված պարտադիր քայլերը` հնարավոր է online հայտի միջոցով հեշտ ու արագ ձևակերպել նախընտրած վարկը: Շատերն արդեն օգտվում են այս համակարգից՝ խնայելով իրենց ժամանակն ու նյարդերը բանկում ժամերով հերթ կանգնելու փոխարեն: Դու ևս եղի՛ր ավելի քաղաքակիրթ, խնայի՛ր ժամանակդ ու ստացի՛ր անհրաժեշտ գումարդ: