• Վարկային հաշվիչ
  • Մեր մասին
  • Բլոգ

Վարկատեսակ

Սպառողական Հիփոթեքային Բիզնես Վարկային գիծ Ոսկու գրավով Գյուղատնտեսական Ուսումնական Ավտովարկ Ծրագրային վարկ Online վարկ
  1. Home
  2. Սպառողական

Առանց գրավի և գրավադրմամբ սպառողական վարկեր

 Սպառողական վարկերը իրենցից ենթադրում են տոկոսով գումար, որը տրամադրվում է շտապ կարիքները բավարարելու նպատակով։ Լինում է ինչպես առանց գրավի կամ երաշխավորի,  այնպես էլ գրավով։ 

Բանկեր

Բանկերը, որոնք առաջարկում են սպառողական վարկեր
Վարկային կազմակերպություններ

Վարկային կազմակերպությունները, որոնք առաջարկում են սպառողական վարկեր

Սպառողական վարկեր

     Ունե՞ք գումարի պահանջ, սակայն ոչ մի կերպ չեք գտնում լուծում, ապա բանկերի կամ ֆինանսական կազմակերպությունների ծառայությունները կլուծեն Ձեր խնդիրը: Վարկ ձևակերպելն ու ստանալը որոշակի պայմանավորվածության ձեռքբերում է բանկի, վարկային կազմակերպության, գրավատան և Ձեր (վարկառուի) միջև: Այդ պայմանավորվածության համաձայն՝ վարկառուն ստանում է իր նախընտրած գումարը կամ ծառայությունը՝ պարտավորվելով որոշակի ժամկետում կատարել պարտաճանաչ վճարումներ և վարկի մարում:

Ի՞նչ է սպառողական վարկը

    Սպառողական վարկը վարկատեսակ է, որը նպատակաուղղված է օգնելու կարիքավոր քաղաքացիներին՝ ձեռք բերելու անհրաժեշտ չափի գումար:  Այսիպով՝ եթե անձնական որոշակի կարիքները բավարարելու նպատակով անհրաժեշտ է գումար, որը կտրամադրվի արագ և նվազագույն պահանջներով, ապա սպառողական վարկերը հիանալի տարբերակ են նման իրավիճակում: Սպառողական վարկ ստանալու համար հիմնականում պահանջվում են անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական աշխատանք և աշխատավայրից տեղեկանք:

Սպառողական վարկերի տեսակները

     Սպառողական վարկերը լինում են.

  • Ավտովարկ: Չունեք մեքենա և գումար, բայց մեքենա ձեռքբերելու ծայրահեղ անհրաժեշտություն, ապա վարկատեսակը Ձեզ հնարավորություն կընձեռնի շատ հեշտ ճանապարհով ձեռք բերել Ձեր իսկ նախընտրած ավտոմեքենան:
  • Ուսումնական վարկ: Ո՞ւնեք ուսանող կամ ինքներդ ուսանո՞ղ եք և կա հետագայում աշխատելու հեռանկար, ապա ուսումնական վարկերը կթեթևացնեն Ձեր բեռը՝ տրամադրելով Ձեր ուսումնական վարձի չաձով գումար՝ ուսումնառությունից հետո այն վճարելու նախապայմանով:
  • Վարկային գիծ (օվերդրաֆտ): Վարկատեսակը նախատեսված է ընթացիկ մի շարք դեպքերի ու ծախսերի համար: Տրամադրվում է բանկային հաշիվների կամ վճարային քարտերի միջոցով: Կարող եք ծախսել գումարն ամբողջությամբ կամ Ձեզ անհրաժեշտ չափով՝ վճարելով միայն օգտագործված մասի տոկոսագումարը:
  • «Ապառիկ»: Վարկատեսակը Ձեր օգնականն է բոլոր այն դեպքերում, երբ Դուք ունեք այս կամ այն կենցաղային տեխնիկայի, սարքավորման կարիք, սակայն չունեք բավականաչափ գումար: Ձեռք բերելով Ձեզ ահնրաժեշտ սարքավորումը կամ իրը՝ սկսում եք վճարել տվյալ բանկին կամ վարկային կազմակերպությանը:
  • Գյուղատնտեսական վարկ (եթե չեն գերազանցում 2 մլն դրամը): Վարկատեսակը տրամադրվում է գյուղացիներին գյուղատնտեսական արտադրության զանազան խնդիրների լուծման համար:
ph

2002 - 2023 All rights reserved

Ձեր առաջարկները