• Վարկային հաշվիչ
  • Մեր մասին
  • Բլոգ

Վարկատեսակ

Սպառողական Հիփոթեքային Բիզնես Վարկային գիծ Ոսկու գրավով Գյուղատնտեսական Ուսումնական Ավտովարկ Ծրագրային վարկ Online վարկ
  1. Home
  2. Ուսումնական

Ուսումնական վարկեր

Ուսումնական վարկերը տրամադրվում են ուսանողների ուսման վարձերը մասնակի կամ ամբողջությամբ վճարելու նպատակով:

Բանկեր

Բանկեր, որոնք առաջարկում են ուսումնական վարկեր
Վարկային կազմակերպություններ

Վարկային կազմակերպություններ, որոնք առաջարկում են ուսումնական վարկեր

Ուսումնական վարկ

     Ուսման դերը միշտ եղել է առաջնահերթ ու այդպես էլ շարունակվում է մնալ: Չէ՞ որ հենց ուսումն ու համակողմանի գիտելիքներն են զինում սերունդներին, ովքեր էլ հանդիսանում են մեր պայծառ ապագայի երաշխիքը:

     Հենց այս նկատառումները հաշվի առնելով՝ Հայաստանի Հանրապետության բանկերը և ֆինանսական կազմակերպությունները տրամադրում են ուսումնական վարկեր, որոնք զգալիորեն թեթևացնում են ուսման վարձի վճարումը:

Ի՞նչ է ուսումնական վարկը

     Սույն վարկատեսակի նպատակն է թեթևացնել ԲՈւՀ վճարովի ընդունված և վարձավճարի հարցում դժվարության բախված ՀՀ քաղաքացիների ֆինանսական բեռը՝ հնարավորություն տալով կրթությունը դարձնել ավելի հասանելի անգամ միջինից ցածր եկամուտներ ունեցող անձանց:

     Եթե ՀՀ քաղաքացի եք, ուսանող, բայց միևնույն ժամանակ աշխատում եք և ունեք կայուն եկամուտ, սակայն այն բավարար չէ Ձեր ուսման ֆինանսավորման համար, ապա ուսումնական վարկերը կթեթևացնեն Ձեր բեռը: Դրա համար հարկավոր է միայն դիմել որևէ բանկ, և ինքներդ կստանաք ուսումնական վարկ՝ ներկայացնելով համապատասխան պահանջվող փաստաթղթերը:

     Եթե ուսանող եք, սակայն չեք աշխատում, ապա Ձեզ համար ուսումնական վարկ կարող է ստանալ Ձեր ծնողը կամ խնամակալը՝ կրկին համապատասխան փաստաթղթերի ողջ փաթեթը ներկայացնելով (ծնողի փաստաթղթերի հետ պարտադիր պետք է ներկայացվեն նաև Ձեր փաստաթղթերը):

Ուսումնական վարկի պայմանները

  • Վարկատեսակը տրամադրվում է միայն ՀՀ քաղաքացիներին:
  • Տրամադրվում է առավելագույնը 10 տարի ժամկետով:
  • Տրամադրվող առավելագույն գումարը կազմում է 1.800.000 ՀՀ դրամ, որը նախատեսվում է ամբողջ ուսումնառության ընթացքի համար:
  • Ուսումառության ընթացքում մարվում են ուսումնական վարկի տոկոսները միայն, իսկ ուսումնառության ավարտից հետո տոկոսագումարի հետ միասին կատարվում է նաև վարկի մայր գումարի մարում:
  • Ուսումնական վարկը տրամադրվում է միայն անկանխիկ եղանակով, այսինքն՝ փոխանցվում է ԲՈւՀ-ի հաշվեհամարին:

Անհրաժեշտ փաստաթղթեր

  • ԲՈւՀ-ից տեղեկանք, որում նշված պետք է լինեն վարկառուի՝ ուսանողի ֆակուլտետը, բաժինը, կուրսը, վարձավճարի չափը, ուսանողի ուսումնառության ավարտի տարին, ամիսը և ԲՈւՀ-ի բանկային հաշվեհամարը:
  • Եթե սովորում եք գերազանց, ապա հարկավոր է նաև դրա մասին նշում՝ հաստատված կոնկրետ ուսումնական տարով:
  • Ուսանողի անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ:
  • Ուսանողի ծնողների (խնամակալների կամ հոգաբարձուների) անձը հաստատող փաստաթուղթ:

     Այսպիսով՝ եթե ուսանող եք և ուումնառության վճարի հետ կապված խնդիրների եք բախվել, ապա ուսումնական վարկերը կթեթևացնեն Ձեր հոգսերը:

ph

2002 - 2023 All rights reserved

Ձեր առաջարկները