• Վարկային հաշվիչ
  • Մեր մասին
  • Բլոգ

Վարկատեսակ

Սպառողական Հիփոթեքային Բիզնես Վարկային գիծ Ոսկու գրավով Գյուղատնտեսական Ուսումնական Ավտովարկ Ծրագրային վարկ Online վարկ
  1. Home
  2. Ոսկու գրավով

Ոսկու գրավադրմամբ վարկեր

Ոսկու գրավով վարկը ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ է, որը տրամադրվում է ֆիզիկական անձանց անձնական նպատակների իրագործման համար

Բանկեր

Բանկեր, որոնք տրամադրում են ոսկու գրավով վարկեր
Վարկային կազմակերպություններ

Բոլոր վարկային կազմակերպություննները, որոնք տրամադրում են ոսկու գրավով վարկեր

Ոսկու գրավով վարկեր

     Ցանկացած վարկ տրամադրելիս, լինի դա սպառողական վարկ, վարկային գիծ, թե հիփոթեքային վարկ, վարկատուն ցանկանում է համոզվել, որ դուք ի վիճակի կլինեք վերադարձնել վերցված վարկը, այսինքն՝ որ դուք ունեք այդպիսի  կարողություն: Ձեր վարկունակությունը հենց այդ կարողությունն է, որը վարկատուն գնահատում է հաշվի առնելով` Ձեր և Ձեր ընտանիքի եկամուտները, խնայողությունները, վարկային պատմությունը, վարկի ապահովվածությունը:

     Վարկը որպես կանոն ապահովված է լինում գրավով կամ երաշխավարությամբ: Գրավով ապահովված վարկատեսակներից ամենատարածվածը ոսկու գրավով վարկն է: Ոսկին այս դեպքում հանդիսանում է Ձեր  վճարունակության երաշխիքը: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում հնարավոր է Դուք կանգնեք անվճարունակության առջև և չկարողանաք մարել Ձեր վարկային պարտավորությունները, ուստի այդ դեպքում, գրավը իրացնելու միջոցով վարկատուն մարում է ձեր վարկային պարտավորությունը:

 

Ոսկու գրավով վարկերի առավելությունները

     Ոսկու գրավով վարկն ամենահուսալի և ցածր ռիսկային  վարկատեսակներից մեկն է վարկատուի տեսանկյունից, քանի որ վարկառուի անվճարունակության պարագայում բանկը կիրացնի գրավադրված ոսկին և կմարի վարկային պարտավորությունը, այսինքն կփոխհատուցի իր վնասը:

     Ոսկու գրավով վարկը ձեռնտու է նաև վարկառուի տեսանկյունից, քանի որ վերջինս գիտակցելով, որ իր ոսկին գտնվում է բանկի տնօրինման ներքո և վարկը չմարելու պարագայում բանկն այն կիրացնի, էլ ավելի շահագրգռված կլինի ժամանակին մարել վարկը և հանել իր ոսկին գրավադրումից:

 

Օգտակար խորհուրդներ ոսկու գրավով վարկերի համար

     Եթե Դուք ցանկանում եք ոսկու գրավով վարկ վերցնել ապա պետք է իմանաք.

  • Ոսկու գրավով վարկը, մնացած վարկատեսակների հետ համեմատած ամենառիսկային վարկատեսակն է, քանի որ այս դեպքում Դուք վարկատուի առջև պատասխանատու եք Ձեր գրավադրած ոսկով:
  • Վարկ մարման համար Դուք պատասխանատու եք ոչ միայն գրավադրած ոսկով, այլ նաև՝ Ձեր անձնական գույքով. նման իրավիճակ առաջանում է այն դեպքում, երբ գրավի իրացումից վարկատուն չի կարողանում բավարար գումար ստանալ (օրինակ գրավի արժեքը շուկայում էականորեն նվազել է), ապա Դուք պատասխանատու եք դառնում նաև Ձեր անձնական գույքով:
  • Աշխատեք չվերցնել Ձեզ անհրաժեշտ գումարից ավելի, որքան էլ վարկատուի կողմից կատարվող առաջարկը հրապուրիչ լինի, քանի որ հավելյալ գումարը պահանջում է նաև հավելյալ մարումներ. մի մոռացեք, որ Դուք վարկի մարման համար պատասխանատու եք Ձեր ոսկով:

     Այսպիսով՝ ոսկու գրավով վարկ վերցնելիս մշտապես կշռադատեք վարկ վերցնելու անհրաժեշտությունը, օգտագործման նպատակները, այդ վարկը մարելու Ձեր հնարավորությունը և որոշում կայացրեք՝ արժե արդյոք վտանգել Ձեր ոսկին՝ հանուն այդ նպատակների:

 

 

 

ph

2002 - 2023 All rights reserved

Ձեր առաջարկները