• Վարկային հաշվիչ
  • Մեր մասին
  • Բլոգ

Վարկատեսակ

Սպառողական Հիփոթեքային Բիզնես Վարկային գիծ Ոսկու գրավով Գյուղատնտեսական Ուսումնական Ավտովարկ Ծրագրային վարկ Online վարկ
  1. Home
  2. Գյուղատնտեսական

Գյուղատնտեսական վարկեր

Գյուղատնտեսական վարկերը  տրամադրվում են գյուղատնտեսական արտադրության կամ գյուղատնտեսական հումքի վերամշակման կազմակերպման նպատակով: 

Բանկեր

Բանկեր, որոնք առաջարկում են գյուղատնտեսական վարկեր
Վարկային կազմակերպություններ

Վարկային կազմակերպություններ, որոնք տրամադրում են գյուղատնտեսական վարկեր

Գյուղատնտեսական վարկեր

     Գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են գյուղատնտեսական արտադրության կամ գյուղատնտեսական հումքի վերամշակման կազմակերպման նպատակով: Այն միտված է օգնել գյուղատնտեսական արտադրության կազմակերպմանը: Վարկի այս տեսակը տրամադրվում են ինչպես իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, այնպես էլ ֆիզիկական անձանց:

     Գյուղատնտեսական վարկի մարման գրաֆիկները սովորաբար կազմվում է՝ հաշվի առնելով սեզոնայնությունը, վարկառուների դրամական հոսքերի առանձնահատկությունները. օրինակ՝ կարող է սահմանվել տարեկան 2 մարում,  որոնք կլինեն բերքահավաքին հաջորդող ժամանակահատվածներում: Այս վարկերը հիմնականում տրամադրվում են ՀՀ դրամով և շարժական կամ անշարժ գույքի գրավով:

Մի քանի ծրագրային գյուղատնտեսական վարկեր

     Հայաստանը ունի մեծ պոտենցիալ զարգացած գյուղատնտեսություն ունենալու համար, այդ իսկ պատճառով գործում են մի շարք ծրագրեր, որոնք միտված են գյուղատնտեսության զարգացմանը: Նշենք դրանցից մի քանիսը՝

  • Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր- այս ծրագրի շրջանակներում վարկերը տրամադրվում են պետական սուբսիդավորմամբ,այսինքն վարկի 9-ը վճարում է պետությունը՝ ձեր փոխարեն:
  • Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր- Ծրագիրը նախատեսված է ներդնել բազմամյա տնկարկներով (պտղատու և խաղողի այգիներ, հատապտուղներ) բանջարանոցային և բոստանային մշակաբույսերով զբաղեցված տարածքներում ՝ բացառությամբ ջերմատների և ջերմոցային տնտեսությունների:
  • ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր- Ծրագիրը նախատեսված է՝
  1. խաղողի այգիներում հակակարկտային ցանցերի, կոնստրուկտիվ մասերի(սյունների), ցինկապատ լարերի, կապիչների ներդրման, մոնտաժման աշխատանքների և շահագործման վերաբերյալ խորհրդատվության և երաշխիքային սպասարկման համար
  2. պտղատու այգիներում հակակարկտային ցանցերի՝ ներառյալ ցինկապատ լարերի, կապիչների ներդրման, մոնտաժման աշխատանքների և շահագործման վերաբերյալ խորհրդատվության և երաշխիքային սպասարկման համար
  • Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր- Ծրագիրը նախատեսված է՝
  1. 1-ից 10 հեկտար ինտենսիվ պտղատու այգի հիմնելու համար
  2. 0.5-ից 5 հեկտար հատապտղատու այգի հիմնելու համար

        Ծրագրի շրջանակներում տրամադրված վարկային միջոցներով չի նախատեսվում հողի ձեռքբերում , ինչպես նաև ջերմոցային տնտեսությունների հիմնում կամ համալրում՝          բացառությամբ հատապտուղների մշակության համար նախատեսվածներից:

     Այսպիսով, յուրաքանչյուրը ով ցանկանում է գյուղատնտեսական գործունեություն ծավալել կամ զարգացնել այն, կարող է օգտվել մի շարք վարկերից, որոնք տրամադրվում են հարմարավետ պայմաններով:

ph

2002 - 2023 All rights reserved

Ձեր առաջարկները