• Վարկային հաշվիչ
  • Մեր մասին
  • Բլոգ

Վարկատեսակ

Սպառողական Հիփոթեքային Բիզնես Վարկային գիծ Ոսկու գրավով Գյուղատնտեսական Ուսումնական Ավտովարկ Ծրագրային վարկ Online վարկ
  1. Home
  2. Հիփոթեքային

Հիփոքեքային վարկեր անշարժ գույքի գրավադրմամբ

Ձեռքբերման, շինարարական, վերանորոգման վարկեր անշարժ գույքի գրավի դիմաց։

Բանկեր

Բանկեր, որոնք առաջարկում են հիփոթեքային վարկեր
Վարկային կազմակերպություններ

Վարկային կազմակերպություններ, որոնք առաջարկում են հիփոթեքային վարկեր

Հիփոթեքային վարկեր

     21-րդ դարում անշարժ գույքի ձեռքբերումը դարձել է ավելի պարզ և մատչելի: Սակայն պարզեցման և հստակեցման հետ միաժամանակ միշտ չէ, որ ֆինանսական պահանջները թույլ են տալիս Ձեզ ձեռք բերել ցանկալի անշարժ գույքը: Հենց այդ խնդիրներին են նպատակաուղղված հիփոթեքային վարկերը:

     Հիփոթեքային վարկերի շնորհիվ կարող եք ձեռք բերել բնակարան, բնակարանը կառուցապատելու և վերանորոգելու համար գումար՝ գրավադրելով նույն բնակարանը, հողամասի կառուցապատման համար գումար՝ համապատասխանաբար գրավադրելով հողամասը:

     Հիփոթեքային վարկերը տրամադրվում են բանկերի և վարկային այլ կազմակերպությունների կողմից, որոնք էլ իրենց հերթին վերաֆինանսավորվում են «Բնակարան երիտասարդներին» և «Ազգային հիփոթեքային ընկերություն» ֆինանսական կազմակերպությունների կողմից:

     Կարևորելով հաճախորդների ժամանակը և ջանքերը՝ ֆինանսական կազմակերպությունները տրամադրում են շահավետ վարկեր, որոնց տրամադրման մասին որոշումը հիմանակնում կայացվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Բնակարան երիտասարդներին

     Հիփոթեքային վարկատեսակների մեջ վերջին տարիների ընթացքում ավելի պահանջված են «Բնակարան երիտասարդներին» վարկերը: Սրանք նախատեսված են նորաստեղծ ընտանիքների համար, որոնց գումարային տարիքը չի գերազանցում 70-ը:

     Եթե արդեն ունե՞ք բնակարան, սակայն ոչ բարվոք վիճակում է գտնվում, և զգացվում է կառուցապատման և վերանորոգման կարիք, ապա նպատակին կծառայեն բարեկարգման կամ օրինակ՝ էներգարդյունավետ անշարժ գույք ձեռք բերելու նպատակով տրամադրվող վարկատեսակները:

Վարկի տրամադրման պայմանները

     Հիփոթեքային վարկերի պայմանները գնալով հստակեցվում և պարզեցվում են Հայաստանի Հանրապետության՝ միջինից ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելու նպատակով:

  • Տրամադրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ռեզիդենտ ֆիզիկական անձանց:
  • Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով և արտարժույթով:
  • Վարկերի վաղաժամկետ մարումը թույլատրվում է կնքված պայմանագրով:
  • Սույն վարկերը տրամադրվում են 1-ից 30 տարի ժամկետով:
  • Վարկի մարման պարտականությունների չկատարման դեպքում կարող է բռնագրավվել Ձեր կողմից գրավադրված գույքը:
  • Վարկի մարման պարտականությունների թերի կատարման դեպքում այդ տեղեկատվությունը տեղ կգտնի Ձեր վարկային պատմության մեջ:
ph

2002 - 2023 All rights reserved

Ձեր առաջարկները