Ameriabank-ը Հայաստանի ֆինանսական համակարգի ամենահին և ամենակայուն բանկերից մեկն է, որը իր գործունեությունը ծավալում է սկսած 1992 թվականից: Բանկը մի քանի տարի շարունակ Հայաստանի բանկային համակարգում առաջարտար է բազմաթիվ կարևորագույն ֆինանսական և տնտեսական ցուցանիշներով: Մասնավորապես՝ վերջին մի քանի տարիների ընթացքում բանկը մի շարք կարևորագույն ֆինանսական ցուցանիշներով մշտապես եղել է առաջատար հնգյակում: Բացի այդ՝ բանկը իր գործունեության ողջ ընթացքում արտասահմանյան հեղինակավոր ֆինանսական ամսագրերի կողմից 5 անգամ ճանաչվել է Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» (վերջին անգամ՝ 2017թ), իսկ 2018թ ճանաչվել է Հայաստանի «Լավագույն ներդրումային բանկ»: Հայաստանի տարբեր շրջաններում տեղակայված բանկի 18 մասնաճյուղերը օրական սպասարկում են հազարավոր հաճախորդների՝ նրանց տրամադրելով կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ:
Ամերիաբանկի պատմությունը
Ամերիաբանկ ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ստեղծվել է "Հայներարտբանկ" ՓԲԸ-ի հիման վրա: Այն ստեղծվել է Բանկի Հիմնադիրների (բաժնետերերի) 1992թ. հուլիսի 24-ի Ընդհանուր Ժողովի որոշմամբ, իսկ 2008թ. մայիսի 19-ի Բաժնետիրոջ Արտահերթ Ընդհանուր Ժողովի որոշմամբ Հայներարտբանկ ՓԲԸ-ն վերանվանվել է Ամերիաբանկ ՓԲԸ: Բանկի, ինչպես նաև՝ Ամերիա ընկերությունների խմբի միասնական թիմն առաջարկում է միայն անհատականացված ֆինանսաբանկային լուծումներ:
Ամերիա բանկի ծառայությունները
Ameria-ն հաճախորդներին առաջարկում է հետևյալ վարկատեսակները .
- Online վարկեր,
- Վարկային սահմանաչափ՝ անշարժ գույքի գրավադրմամբ,
- Անշարժ գույքի ձեռքբերման վարկեր,
- Վերանորոգման և վերակառուցման վարկեր,
- Ավտովարկեր,
- Վարկային գիծ` վճարային քարտերով,
- Սպառողական վարկեր,
- Ներդրումային վարկեր ֆիզիկական անձանց համար,
- Ապառիկի վարկավորում,
- Միջին և խոշոր վարկեր,
- Փոքր և միկրո վարկեր,
- Էֆեկտիվ վարկեր:
Բանկն առանձնանում է օնլայն բանկային ծառայությունների բազմազանությամբ, որը ներկայումս բավականին արժեքավոր է հաճախորդների համար, քանի որ այն հնարավորություն է տալիս ցանկացած պահի և ցանկացած վայրում օգտվել բանկային գրեթե ցանկացած ծառայությունից՝ առանց բանկ այցելելու անհրաժեշտության, այլ կերպ ասած՝ «բանկն այնտեղ է որտեղ Ձեզ հարմար է»: Մասնավորապես՝ Ameria բանկը տրամադրում է հետևյալ օնլայն ծառայությունները.
- օնլայն բանկինգ, մոբայլ բանկինգ, հեռախոսային բանկինգ,
- առցանց՝ կոմունալ, ԱՊՊԱ վճարումներ, վարկի մարում,
- օնլայն հայտերի հնարավորություն՝ վարկերի, տեղեկանքի պատվիրման, փոխանցումների, քարտի պատվիրման, արտերկրից հաշվի բացման և այլ նպատակներով:
Ameriabank-ը Հայաստանյան բանկային համակարգի եզակի բանկերից է, որը մշտապես հանդես է գալիս նորարարական ֆինանսական գործիքների և լուծումների ներդրմամբ, որոնք կոչված են մարդկանց առօրյան ավելի հեշտացնել ՝ միաժամանակ խնայելով ժամանակ և փող: Բավականին վերջերս բանկը ներդրեց «ՍՄԱՐԹ հաշիվ» առցանց ծառայությունը, որը իր նշանակությամբ յուրահատուկ է մինչ այժմ առկա բանկային ծառայությունների շրջանակում և նորույթ է Հայաստանյան բանկային համակարգում: ՍՄԱՐԹ հաշիվը հնարավորություն է տալիս հաճախորդներին առցանց՝ առանց բանկ այցելելու բացել բանկային հաշիվ և այն կառավարել Օնլայն բանկինգ համակարգով 24/7 ռեժիմով, ինչպես նաև՝ անվճար միջազգային քարտ ստանալու հնարավորություն: