• Վարկային հաշվիչ
  • Մեր մասին
  • Բլոգ

Վարկատեսակ

Սպառողական Հիփոթեքային Բիզնես Վարկային գիծ Ոսկու գրավով Գյուղատնտեսական Ուսումնական Ավտովարկ Ծրագրային վարկ Online վարկ

Ապառիկ հեռախոսներ

  1. Home
  2. Վարկատեսակներ
  3. Ապառիկ հեռախոսներ

Ապառիկ հեռախոսներ

Եթե Դուք ներկա պահին չունեք անհրաժեշտ դրամական միջոցներ հեռախոս ձեռք բերելու համար, ապա կարող եք գնել այն ապառիկ կարգով՝ վճարելով մաս-մաս: Ապառիկը ապրանքի առք ու վաճառքն է հետաձգված վճարով: Այս գործընթացին մասնակցում են ոչ միայն վաճառողը և գնորդը, այլ նաև` բանկերը կամ վարկային կազմակերպությունները: Այս դեպքում գնորդը ձեռք է բերում իրեն անհրաժեշտ ապրանքը վաճառողից, և համաձայն գնորդի և վարկատու կազմակերպության միջև կնքված կրեդիտավորման պայմանագրի՝ վաճառողին վճարում է վարկատու կազմակերպությունը:

Ինչպես գնել ապառիկ հեռախոս

Ապառիկ հեռախոս ձեռք բերելու համար պետք է ճշտել, թե հեռախոսի վաճառքով զբաղվող կողմը որ վարկատու կազմակերպությունների հետ է համագործակցում, ուսումնասիրել նրանց կողմից առաջարկվող ծառայությունները և նոր միայն կատարել ընտրություն:

Ապառիկ վարկավորում իրականացնող բանկեր

Ապառիկ վարկավորում իրականացնում են Ամերիա Բանկը, Կոնվերս Բանկը, Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Էվոկա Բանկը, ՎՏԲ Բանկը, Յունիբանկը:

Եթե ցանկանում եք ձեռք բերել հեռախոս՝ ապառիկ կարգով, ապա Ameriabank-ը հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում կատարել հեռախոսի ապառիկ գնում անմիջապես խանութում` առանց բանկ այցելելու: Ապառիկը ձևակերպվում է 5 րոպեի ընթացքում: Բանկը կարող է Ձեզ առաջարկել պահանջվող վարկի գումարից ավելի գումար՝ գնելու Ձեզ անհրաժեշտ այլ ապրանքներ:

Ապառիկ հեռախոս ձեռք բերելու հնարավորություն է տալիս նաև Converse Բանկը: Բանկը ապառիկ վարկավորում տրամադրում է 18 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ անձանց, բանկի հետ համագործակցող վաճառակետերից ապառիկ եղանակով ապրանքներ ձեռք բերելու նպատակով:

Ապառիկ հեռախոս կարելի է ձեռք բերել նաև Acba Credit Agricole Bank-ի ապառիկ վարկավորման միջոցով: Վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման պահին:

Evoca bank-ը ապառիկ վարկ տրամադրում է 21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտներին, որոնք վարկի սպասարկման ընթացքում չեն բոլորի կենսաթոշակային տարիքը:

VTB-Հայաստան բանկն էլ տրամադրում է ապառիկ վարկավորում տեղում` ներկայացնելով միայն անձնագիր և սոցիալական քարտ: Ապառիկը տրամադրվում է հաշված րոպեների ընթացքում, մինիմալ փաստաթղթերի ներկայացմամբ:

Unibank-ը առաջարկում է ձեռք բերել տեխնիկա և բջջային հեռախոսներ տարեկան 5% տոկոսադրույքով:

Այսպիսով՝ ապառիկ հեռախոս ձեռք բերելիս Դուք ունեք վարկատու կազմակերպությունների և նրանց կողմից առաջարկվող պայմանների միջև ընտրություն կատարելու հնարավորություն:

ph

2002 - 2023 All rights reserved

Ձեր առաջարկները