Ներկայումս շատ բանկեր և վարկային կազմակերպություններ հնարավորություն են տալիս ձեռք բերել արագ վարկեր՝ առանց գրավի: Նախկինում նմանատիպ առաջարկները անհասանելի էին, իսկ այժմ ոչ միայն սովորական երևույթ են, այլև՝ բավականին տարածված են վարկառուների շրջանում:
Արագ վարկերի դեպքում բանկը կամ վարկային կազմակերպությունը տրամադրում է վարկը՝ հաշվի առնելով վարկառուի վարկային պատմությունը: Առանց գրավի վարկերը ունեն մի շարք առավելություններ և թերություններ:
Առանց գրավի վարկերի առավելությունները
- Արագություն- առանց գրավի վարկավորման գործընթացը շատ արագ է կատարվում, քանի որ այս դեպքում կարիք չկա ներկայացնել գրավ և դրա հետ կապված փաստաթղեր, իսկ վարկատուն էլ իր հերթին ստիպված չի լինի ժամանակ ծախսել գրավը գնահատելու վրա:
- Կարճաժամկետություն-եթե Ձեզ անհրաժեշտ է փոքր գումար կարճ ժամկետով, ապա առանց գրավի վարկերը լավագույն տարբերակն են, քանի որ դրանք տրամադրվում են կարճ ժամկետով և փոքր չափով:
- Հասանելիություն- առանց գրավի վարկերը հասանելի են նույնիսկ այն դեպքում, երբ Դուք չունեք գրանցված եկամուտ և գտնվում եք ֆինանսապես ոչ կայուն վիճակում:
Առանց գրավի վարկերի թերությունները
- Ավելի բարձր տոկոսադրույք- առանց գրավի վարկերի ամենամեծ թերությունը բարձր տոկոսադրույքն է: Այս վարկատեսակը բավականին ռիսկային է վարկատու կազմակերպության համար, քանի որ չունի գրավով ապահովվածություն: Այդ պատճառով էլ վարկատու կազմակերպությունը, փորձելով նվազեցնել ռիսկը, սահմանում է բավականին բարձր տոկոսադրույք:
- Վարկի մարման կարճ ժամկետ- առանց գրավով վարկերի համար սահմանվում է մարման կարճ ժամկետ, իսկ գրավով և երաշխավորությամբ ապահովված վարկատեսակների դեպքում Ձեզ տրվում է վարկը մարելու ավելի երկար ժամանակահատված:
- Քիչ գումար-առանց գրավի վարկերի դեպքում գումարային շեմը շատ ավելի ցածր է, ինչը ևս պայմանավորված է այս վարկերի բարձր ռիսկայնության հետ: Սա լավ տարբերակ է այն դեպքում, երբ Դուք ունենում եք փոքր գումարի կարիք կարճ ժամանակով:
Վարկային պատմության ազդեցությունը արագ վարկերի տրամադրման վրա
Դրական վարկային պատմություն ունենալու դեպքում բանկերը տրամադրում են վարկեր բավականին արագ կարգով, իսկ վատ վարկային պատմությունըկարող է խոչընդոտ հանդիսանալ ֆինանսական ծառայություններից օգտվելիս: Վարկային պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես են կատարվել և կատարվում ֆինանսական պարտավորությունները:
Եթե վարկառուն ուշացրել է վարկի մայր գումարի կամ տոկոսագումարների մարումները կամ հրաժարվել է դրանք վճարելուց, ապա վարկային պատմությունը բացասական է և արագ վարկի ստացումը դառնում է անհնար:
Արագ վարկեր` առանց գրավի
Հայաստանում առանց գրավի վարկեր տրամադրում են Արարատ բանկը, Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկը, ԱյԴի բանկը, Էյչ-Էս-Բի-Սի Բանկը, Արեգակ վարկային կազմակերպությունը, որը տրամադրում առանց գրավի վարկեր նույնիսկ բիզնեսի համար, Գլաձոր, Բլեսս վարկային կազմակերպությունները, և այլն::
Հարկ է նշել, որ եթե վարկը գրավով ապահովված չէ, ապա դա չի նվազեցնում Ձեր պատասխանատվության աստիճանը՝ վարկի մարման համար: Առանց գրավի վարկերը արտացոլվում են վարկային պատմության մեջ, և դրանց հետ կապված ցանկացած ուշացում բացասաբար կազդի Ձեր վարկային պատմության վրա: Բացի այդ վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում Դուք վարկատուի առջև պատասխանատու եք Ձեր անձնական գույքով՝ անկախ այն հանգամանքից, որ վարկը գրավով ապահովված չէ:
Այսպիսով՝ եթե Ձեզ անհրաժեշտ է փոքր գումար կարճ ժամանակով և առանց գրավի, ապա կարող եք օգտվել վերոնշյալ վարկատու կազմակերպությունների կողմից առաջարկվող առանց գրավի վարկերից, սակայն, հիշեք, որ գրավի բացակայությունը չի նվազեցնում Ձեր պատասխանատվության աստիճանը: