Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, Հայաստանում ունենալով արդեն 23 տարվա բանկային փորձ, նպատակ ունի խթանել Հայաստանում ֆինանսական ներգրավվածությունը, տրամադրել նորարարական և արդյունավետ ֆինանսական լուծումներ՝ գյուղական համայնքների զարգացման հատուկ շեշտադրմամբ:
Acba Credit Agricole բանկի պատմությունը
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը ստեղծվել է 1996թ. Եվրամիության աջակցությամբ` «TACIS» ծրագրի շրջանակներում: Ի սկզբանե բանկի նպատակն է եղել Հայաստանի գյուղատնտեսության ֆինանասավորումը, որի նպատակով բանկի հիմնադրումը կատարվել է եռափուլ ծրագրով:
- Առաջին փուլում ուսումնասիրվել են Հայաստանի գյուղատնտեսության ֆինանասավորման հնարավոր տարբերակները, որի արդյունքում առաջարկվել է Եվրոպական կոոպերատիվ բանկի մոդելով գյուղատնտեսական բանկի ստեղծման գաղափարը:
- Երկրորդ փուլում տեղի է ունեցել ACBA բանկի կառուցվածքային հիմնադրում,
- Երրորդ փուլում արդեն իրականացվել է բանկի գործառնական հիմնադրումը՝ բանկի և նրա երեք մասնաճյուղերի ստեղծմամբ:
Ստեղծմանը հաջորդող մի քանի տարիների ընթացքում Acba Credit Agricole բանկը տրամադրում էր միայն կարճաժամկետ սեզոնային գյուղատնտեսական վարկեր: Այնուհետև բանկն աստիճանաբար սկսեց տրամադրել նաև վարկեր գյուղացիական միջավայրում իրականացվող ոչ գյուղատնտեսական ծրագրերի, իսկ 1999թ.-ից` նաև փոքր և միջին բիզնեսի զարգացման համար: Ներկայումս «ԱԳԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ն ունիվերսալ բանկային ծառայություններ մատուցող կառույց է, որի առանձնահատկությունը գյուղական համայնքների զարգացմանն ուղղված` ընդգծված վերաբերմուքն է և Հայաստանի գյուղատնտեսության ֆինանսավորումը:
Ակբա բանկն աչքի է ընկնում իր սկզբունքայնությամբ և ստեղծած արժեքներով, այն է` սոցիալական պատասխանատվություն, հոգատար վերաբերմունք հաճախորդին, նորարարություն, հավատարմություն, թափանցիկություն:
Ակբա բանկը այսօր
Բանկի կենտրոնական գրասենյակը գտնվում է Երևանում: «ԱԳԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը 17 մասնաճյուղ ունի Երևանում: Ներկայացված է նաև իր 41 մասնաճյուղերով հանրապետության բոլոր մարզերի մեծ ու փոքր քաղաքներում: 200 բանկոմատ ունի ՀՀ ողջ տարածքում:
«ԱԳԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն գյուղատնտեսական վարկերի տրամադրման ծավալներով առաջինն է մեր երկրում:
Բրիտանական հեղինակավոր “Financial Times” կազմակերպության “The Banker” ամսագրի տվյալներով` «ԱԳԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը, Հայաստանում գործող բանկերի մեջ, հինգ տարի ճանաչվել է «Տարվա լավագույն բանկ»:
Բանկը պետական պարտատոմսերի շուկայում լավագույն դիլեր է ճանաչվել չորս տարի շարունակ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Կենտրոնական բանկի կողմից:
Գերմանական “Commerzbank AG” բանկը «Որակի գերազանցության» մրցանակ է շնորհել «ԱԳԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ին միջազգային փոխանցումների կատարման բարձր որակ ապահովելու համար:
Ակբա բանկի ծառայությունները
Acba Credit Agricole բանկը առաջարկում է բանկային ծառայությունների հետևյալ տեսակները՝ վարկավորում, ավանդների ընդունում, քարտերի թողարկում և սպասարկում, դրամական փոխանցումներ, հեռահար սպասարկում բջջային և համակարգչային հավելվածների միջոցով, հաշիվների կառավարում, ապահովագրություն, հատկապես նորույթ է բանկի կողմից արտասահման մեկնողների ապահովագրությունը, և այլն:
Ակբա բանկի կողմից առաջարկվող վարկատեսակները
Ակբա բանկը առաջարկում է բազմատեսակ վարկեր.
- անհատներին- սպառողական վարկեր ինչպես գրավով, այնպես էլ՝ առանց գրավի, օվերդրաֆտ, վարկային գծեր, հիփոթեքային վարկեր,
- բիզնեսին- բիզնես վարկեր, օվերդրաֆտ, բիզնես վարկային գծեր, «Կանայք բիզնեսում» ծրագիր, «GREEN» վարկեր,
- ֆերմերներին- հատկապես բազմազան է բանկի կողմից ֆերմերներին առաջարկվող վարկատեսակների փաթեթը, մասնավորապես՝ կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման վարկեր, ինտենսիվ պտղատու այգիների հիմնման վարկեր, կարկտապաշտպան ցանցերի ներդրման վարկեր, գյուղատնտեսական վարկային գծեր:
Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկի կողմից առաջարկվող նորույթ է «Կանայք Բիզնեսում» ծրագիրը, որի շրջանակներում բանկը կանանց կողմից ղեկավարվող փոքր և միջին ձեռնարկություններին առաջարկում է հատուկ պայմաններով վարկեր՝ խթանելու կանանց գործարար ակտիվությունը: