Ունեք նպատակներ և երազանքնե՞ր. ժամանակն է, որ իրագործեք դրանք Inecobank-ի միջոցով: Ինեկոբանկի վարկատեսակները մեծ հնարավորություն են յուրաքանչյուրիս համար: Հենց այդ պատճառով էլ հայկական ֆինանսական կազմակերպությունների և բանկերի շուկայում Inecobank-ի վարկատեսակները և հատկապես՝ սպառողական վարկերը, առանձնանում են իրենց շահավետությամբ:
Ի՞նչ է սպառողական վարկը
Սա այնպիսի վարկատեսակ է, որը տրամադրվում է բոլոր բանկերի ու ֆինանսական կազմակերպությունների կողմից: Սպառողական վարկերի նպատակն է օգնել քաղաքացիներին, ֆիզիկական անձանց ձեռք բերել իրենց ցանկացած և անհրաժեշտ կենցաղային սարքավորումը, երազած ավտոմեքենան, վճարել ուսման վարձավճարը կամ պարզապես ստանալ անհրաժեշտ չափի գումարը:
Inecobank-ի սպառողական վարկերը
- Online վարկ 1 CLICK-ով: Վարկատեսակը ստանալու համար կարող եք դիմել InecoOnline և InecoMobile հավելվածների միջոցով շաբաթվա ցանկացած օր և ցանկացած ժամի: Վարկի համար չի պահանջվում երկար ժամանակ և հավելյալ թղթաբանություն: Տրամադրվում է շատ արագ, 24, 36 կամ 48 ամիս մարման ժամկետով՝ հնարավորություն տալով ձեռք բերել 100.000-5.000.000 ՀՀ դրամ:
- Արագ սպառողական վարկ: Վարկատեսակի համար չեն պահանջվում գրավ, եկամուտը հաստատող փաստաթուղթ և երաշխավորություն: Դիմեք և ստացեք վարկի հաստատման պատասխանը միջինը 15 րոպեի ընթացքում:
- Գրավով ապահովված վարկ: Վարկատեսակը տրամադրվում է անշարժ կամ շարժական գույքի գրավադրմամբ՝ առանց եկամուտը հաստատող կողմնակի փաստաթղթերի:
- Ավանդի գրավով վարկ: Եթե ունեք ավանդ Ինեկոբանկում, բայց միևնույն ժամանակ շտապ գումար է անհրաժեշտ, ապա Ձեզ հարմար է Inecobank-ի՝ ավանդի գրավով վարկը, որը կտրամադրվի ավանդի գումարի 90%-ի չափով՝ միևնույն ժամանակ պահպանելով արդեն իսկ կուտակված տոկոսագումարները:
- Ոսկյա իրերի գրավով վարկ: Ձևակերպվում է հաշված րոպեների ընթացքում՝ գրավադրելով որևէ ոսկյա իր կամ զարդ: Տրամադրվում է մինչև 3.000.000 ՀՀ դրամ 24 ամիս մարման առավելագույն ժամկետով:
Inecobank-ը, լինելով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, հնարավորություն է տալիս իր հաճախորդներին InecoOnline և InecoMobile հավելվածների միջոցով անգամ տնից ձևակերպել սպառողական վարկ և կատարել ամսական մարումներ:
Ինկոբանկը իր սպառողական տարատեսակ վարկերով լավագույն բանկերից մեկն է այսօր և Ձեր օգնականը ֆինանսական շուկայում: Չէ՞ որ տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ բանկի աշխատանքը օրեցօր դառնում է ավելի պարզ, արագ և հասանելի բոլորին: