• Վարկային հաշվիչ
  • Մեր մասին
  • Բլոգ

Վարկատեսակ

Սպառողական Հիփոթեքային Բիզնես Վարկային գիծ Ոսկու գրավով Գյուղատնտեսական Ուսումնական Ավտովարկ Ծրագրային վարկ Online վարկ

Unibank - ի օնլայն վարկեր

  1. Home
  2. Վարկատեսակներ
  3. Unibank - ի օնլայն վարկեր

Unibank - ի օնլայն վարկեր

Մեր օրերում վարկավորման ոլորտում բավականին տարածված են օնլայն կամ առցանց վարկերը, որոնք մեծ պահանջարկ ունեն վարկառուների շրջանում: Հայաստանյան գրեթե բոլոր բանկերը և վարկային կազմակերպությունները հաճախորդներին հնարավորություն են տալիս օնլայն վարկերի ստացման համար: Այս առումով բացառություն չէ նաև Յունիբանկը, որը առաջարկում է NON-CASH օնլայն վարկատեսակը: Այս վարկատեսակը տրամադրվում է անկանխիկ` ցանկացած սպառողական նպատակի համար: Վարկի գումարը կազմում է մինչև 1.000.000 դրամ, վարկի ժամկետը` մինչև 48 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 14.5%:

NON-CASH վարկառուին ներկայացվող պահանջները

NON-CASH Unibank online վարկ ստանալու համար վարկառուն պետք է բավարարի հետևյալ պահանջներին.

  • լինի ՀՀ ռեզիդենտ Ֆիզիկական անձ ,
  • ունենա լավ վարկային պատմություն,
  • համապատասխանի տարիքային սահմանափակմանը` 21-65 տարեկան:

NON-CASH օնլայն վարկի հիմնական պայմանները

  1. Վարկի գումարը - վարկը տրամադրվում է 200 000-1 000 000 դրամի սահմաններում:
  2. Վարկի ժամկետը - վարկը տրամադրվում է 24-48 ամիս ժամկետով, մասնավորապես՝
  • 24-30 ամիս, եթե վարկի գումարը չի գերազանցում 200,000 ՀՀ դրամը ,
  • 24- 48 ամիս, եթե վարկի գումարը կազմում է 400,000 ՀՀ դրամ և ավելի:
  1. Վարկի տոկոսադրույքը - NON-CASH օնլայն վարկի անվանական տոկոսադրույքը 14.5% է, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը տատանվում է 23.1%-23.8%-ի սահմաններում՝ կախված գումարի չափից:

Ինչպես դիմել NON-CASH օնլայն վարկի ստացման համար

Յունի բանկի օնլայն վարկ ստանալու համար անհրաժեշտ է կատարել մի քանի պարզ քայլեր:

  • NON-CASH online վարկի բաժնում սեղմել Ձևակերպում կոճակը,
  • Այնուհետև լրացնել անձնական տվյալները՝ ԱԱՀ, անձնագրի համար, սոց. քարտի համար, գրանցման ու բնակության հասցեներ և այլն:

Վարկի հայտը հաջողությամբ լրացնելուց հետո պետք է սպասել հայտի պատասխանին, որը 1 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվելու է դիմողի կողմից նշված էլեկտրոնային հասցեին: Վարկի ստացմանը նպաստող պայման կարող է լինել լավ վարկային պատմությունը: Վարկը տրամադրվում է անկանխիկ ձևով 1 աշխատանքային օրվա ընթացքում:

Հիշեք, որ օնլայն վարկը, ինչպես և մյուս բոլոր վարկատեսակները արտացոլվում է վարկային պատմության մեջ, և վարկի մարման հետ կապված ցանկացած ուշացում բացասաբար կանդրադառնա վարկառուի վարկային պատմության վրա: Բացի այդ, վարկը մարել չկարողանալու դեպքում անձը բանկի առջև պատասխանատւո է անձնական գույքով: Ուստի՝ նախքան վարկ վերցնելը անհրաժեշտ է համոզվել դրա անհրաժեշտության հարցում, իսկ վարկ ստանալու դեպքում՝ պարտաճանաչ և ժամանակին կատարել մարումները:

ph

2002 - 2023 All rights reserved

Ձեր առաջարկները