• Վարկային հաշվիչ
  • Մեր մասին
  • Բլոգ

Վարկատեսակ

Սպառողական Հիփոթեքային Բիզնես Վարկային գիծ Ոսկու գրավով Գյուղատնտեսական Ուսումնական Ավտովարկ Ծրագրային վարկ Online վարկ

Fast Credit Armenia վարկային կազմակերպություն

  1. Home
  2. Վարկային կազմակերպություններ
  3. Fast Credit ՈՒՎԿ

Fast Credit Armenia վարկային կազմակերպություն

Fast Credit վարկային կազմակերպության անունը վերջին մի քանի տարիներին առավել լայնորեն է շրջանառվում վարկառուների շրջանում: Չնայած որ կազմակերպությունը ընդամենը 8 տարի է գործում որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն, արդեն հասցրել է ձեռքբերել բազմաթիվ հավատարիմ հաճախորդներ՝ իրականացնելով պարզ և արագ սպասարկում: 

Fast Credit ՈՒՎԿ պատմությունը

1994 թ.-ի ապրիլի 1-ին Երևան քաղաքի Աբովյան 37 հասցեում բացվեց «Ֆասթ Կրեդիտ»-ի առաջին մասնաճյուղը, որն այն ժամանակ գործում էր որպես գրավատուն: Այնուհետև բացվեցին ևս 9 մասնաճյուղեր՝ Երևանում և ՀՀ մարզերում:

2011 թ.-ի հոկտեմբերի 14-ին գրանցվեց «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ն (Կենտրոնական բանկի կողմից գրանցման համար՝ 37), որից հետո սկսվեց գրավատների ցանցի անցումը վարկային կազմակերպության 11 մասնաճյուղերի, որից 10-ը հանդիսանում էին «Ֆասթ Կրեդիտ» գրավատան մասնաճյուղեր:

Ներկայումս կազմակերպությունը ունի  11 մասնաճյուղ Երևանում, 10 մասնաճյուղ՝ ՀՀ տարբեր մարզերում և 1 ներկայացուցչություն՝ Արմավիր քաղաքում: 

Ֆասթ Կրեդիտ կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունները

 Fast Credit վարկային կազմակերպությունը մատուցում է հետևյալ ծառայությունները. 

  • անշարժ և շարժական գույքի գրավով, ինչպես նաև՝ ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր,
  • հիփոթեքային վարկեր բնակարանների ձեռքբերման, վերանորոգման, կառուցապատման նպատակներով,
  • հարսանեկան վարկեր, սակայն միայն ԿՈՎԿԱՍ հարսանյանց հանդիսությունների սրահում հարսանիքների անցկացման համար, ընդ որում՝ վարկը տրամադրվում է անշարժ գույքի գրավով կամ վարկային կազմակերպության հայեցողությամբ՝ նաև երաշխավորի առկայությամբ:
  • ծրագրային գյուղատնտեսական վարկեր և այլն:

Գորիս և Վանաձոր քաղաքներում կազմակերպությունը տրամադրում է հավելյալ ձեռնտու պայմաններով արտոնյալ ժամկետով ոսկու գրավով և գյուղատնտեսական վարկեր:

Ոչ ֆինանսական ծառայություններ

Ֆաստ Կրեդիտ կազմակերպության կողմից տրամադրվող ոչ ֆինանսական ծառայությունները հետևյալներն են.

  • հաճախորդի վարկերի վերաբերյալ թղթային տարբերակով տեղեկանքի, վարկային պայմանագրերի օրինակների  տրամադրում,
  • գրավադրված գույքը գրավատուի կողմից վարձակալության տալու թույլտվության տրամադրում, պայմանագրային պայմանների փոփոխություն հաճախորդի նախաձեռնությամբ,
  • տրանսպորտային միջոցների պետհամարանիշների/հաշվառման վկայագրերի փոփոխության թույլտվության տրամադրում և նմանատիպ այլ ծառայություններ:

Ապահովագրություն

Ֆասթ Կրեդիտում կարող եք կնքել հետևյալ տիպի  ապահովագրական պայմանագրեր.

  • ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն (ԱՊՊԱ),
  • ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրություն (ԿԱՍԿՈ),
  • դժբախտ պատահարներից ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • բեռների ապահովագրություն:
ph

2002 - 2023 All rights reserved

Ձեր առաջարկները