Գրեթե բոլորն էլ առնչվել են վարկերի ու վարկային գործարքների հետ: Անվերջանալի թվացող սպասում, հերթեր, փաստաթղթերի մեծ կապոցներ. այս ամենը շատ հոգնեցնող է ու դանդաղ, իսկ ժամանակակից աշխարհում մարդիկ հաճախ չունեն այդքան ժամանակ: Հարց է առաջանում՝ ի՞նչ անել այդ դեպքում, ինչպե՞ս ստանալ անհրաժեշտ գումար ամենակարճ ժամանակահատվածում: Այստեղ մեզ օգնության են գալիս ակնթարթային վարկերը
Ինչ է ակնթարթային վարկը
Ակնթարթային են այն վարկերը, որոնց հաստատման և տրամադրման գործընթացի համար շատ կարճ ժամանակ է պահանջվում: Այդպիսի վարկեր տրամադրում են գրեթե բոլոր բանկերը և վարկային կազմակերպությունները: Ակնթարթային են հիմնականում օնլայն և լոմբարդային վարկատեսակները: Ակնթարթային վարկերը հարմար են նրանով, որ ժամանակ չեք վատնում վարկի տրամադրման որոշումը հաստատելու և իրականացնելու վրա:
Ակնթարթային վարկ տրամադրող բանկեր
ՀՀ-ում ակնթարթային վարկատեսակներ տրամադրող բանկերն են.
- Արդշինբանկ - տրամադրվում են մինչև 1,1 մլն ՀՀ դրամի կամ համարժեք ԱՄՆ դոլարի չափով: ՀՀ դրամով տրամադրվող վարկերը հասանելի են 21,5%-ով, իսկ ԱՄՆ դոլարով վարկերը՝ 19,5%-ով: Վարկերը տրամադրվում են 120 ամիս մարման ժամկետով, ՀՀ դրամով վարկերի դեպքում՝ ցանկացած նպատակի համար, իսկ ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում՝ գյուղատնտեսության զարգազման համար:
- Հայէկոնոմբանկ - վարկի հաստատում 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ առանց բիզնես վերլուծության, վարկի գումար՝ մինչեւ 2 500 000 դրամ, տարեկան 13% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 14,52-14,72%):
- Ինեկոբանկ – տրամադրում է 1 CLICK օնլայն վարկեր և արագ սպառողական վարկեր ՝ առանց գրավադրման, երաշխավորության և եկամուտը հաստատող փաստաթղթի, հնարավոր է ստանալ հասանելի գումարի չափով վարկ միջինում 15 րոպեում: Գումարի չափը՝ մինչև 5 000 000 ՀՀ դրամ, մինչև 48 ամիս ժամկետով, տոկոսադրույքը՝ սկսած 14%-ից: 1 CLICK online վարկը հասանելի է InecoMobile և InecoOnline համակարգերին:
- Էվոկա բանկ – տրամադրում է SingleTouch օնլայն վարկեր, որոնք հաստատվում են ավտոմատ կերպով, վարկի հաստատման մասին տեղեկացումը ստացվում է EvocaTouch հավելվածի միջոցով դիմումն ուղարկելուց հետո առավելագույնը 5 րոպեի ընթացքում: Տրամադրվում է 21-60 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, գումարի չափը՝ 300 000 – 1 000 000 ՀՀ դրամ, մինչև 24 ամիս ժամկետով:
- Ամերիա բանկ – տրամադրում է հիմնականում արագ ապառիկներ, վարկի մասին որոշումը կայացվում, և ձևակերպումը կատարվում է 5 րոպեի ընթացքում: Բանկը կարող է առաջարկել պահանջվող վարկի գումարից ավել վարկի գումար՝ հնարավորություն տալով գնել անհրաժեշտ այլ ապրանքներ:
Ակնթարթային վարկ տրամադրող վարկային կազմակերպություններ
- Global Credit - տրամադրում է SMS վարկ՝ օնլայն վարկավորում 09:00-24:00: Գումարը ստանում եք Ձեր բանկային քարտին, կանխիկացնում եք մոտակա բանկոմատից:
- My Credit - վարկառու են հանդիսանում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, որոնց տարիքը վարկի տրման պահին ցածր չէ 21-ից և վարկի մարման ժամկետը լրանալու պահին չի գերազանցում 63-ը: Վարկը ստանալու հայտ հնարավոր է լրացնել նաեւ օնլայն տարբերակով:
Ակնթարթային վարկեր տրամադրում են նաև լոմբարդները՝ ոսկու կամ այլ թանկարժեք իրերի գրավի դիմաց: