• Վարկային հաշվիչ
  • Մեր մասին
  • Բլոգ

Վարկատեսակ

Սպառողական Հիփոթեքային Բիզնես Վարկային գիծ Ոսկու գրավով Գյուղատնտեսական Ուսումնական Ավտովարկ Ծրագրային վարկ Online վարկ

Ապառիկ ավտոմեքենաներ

  1. Home
  2. Վարկատեսակներ
  3. Ապառիկ ավտոմեքենաներ

Ապառիկ ավտոմեքենաներ

Այսօր Հայաստանում մեքենա ունենալը սովորական երևույթ է դարձել, սակայն բոլորը չէ, որ ունեն բավարար միջոցներ ավտոմեքենա գնելու համար, այդ ժամանակ օգնության կարող են գալ բանկերը կամ վարկային կազմակերպությունները, որոնք պայմանագրային հիմունքներով համագործակցելով ավտոդիլլերների հետ հնարավորություն են տալիս հաճախորդներին ձեռք բերել ավտոմեքենա ապառիկ կարգով:

Ավտովարկավորում

Ավտովարկավորումը համարվում է սպառողական վարկատեսակ: Այսօր Հայաստանում գործող 17 բանկերի և 34 վարկային կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը տրամադրում է ավտովարկ։ Ապառիկը տրամադրվում է ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաներում մեքենա գնելու համար։ Բանկերից ապառիկ մեքենայի ձեռքբերման վարկ տրամադրում են ՝ Յունիբանկ, Ամերիաբանկ, Մելլաթ բանկ, ՎՏԲ, Կոնվերս բանկ, Էվոկաբանկ և այլն, իսկ վարկային կազմակերպություններից՝ Մոգո, Նորման կրեդիտ, My Credit և այլն:

Ավտովարկ ստանալու համար հարկավոր է բանկ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` անձնագրի, սոցիալական քարտի պատճեներ, աշխատավայրից տեղեկանք, սակայն եթե մեքենան գնվում է երկրորդային շուկայից, պետք է ներկայացնել նախորդ սեփականատիրոջ մեքենայի փաստաթղթերը, ինչպես նաև՝ Ճանապարհային ոստիկանությունից տեղեկանք այն մասին, որ մեքենան հետախուզման մեջ չէ։ Արտասահմանյան դիլլերներից ձեռք բերելու դեպքում, երբ մեքենան պետք է տեղափոխվի Հայաստան, անհրաժեշտ կլինի ներկայացնել նաև տեղեկանք ավտոմեքենայի մաքսազերծման մասին։

Ավտովարկի տոկոսադրույք

Ավտովարկերի տոկոսադրույքները փոխվում են կախված նրանից, թե որտեղ է ձեռք բերվում ավտոմեքենան` առաջնայի՞ն, թե՞ երկրորդային շուկայում: Ավտովարկերի տրամադրման անվանական տոկոսադրույքը տատանվում է տարեկան 13-21%-ի սահմաններում, իսկ ավտոմեքենայի գնումը երկրորդային շուկայից ՝ տարեկան 14 - 19%-ի սահմաններում:
Պետք է հաշվի առնել, որ ի տարբերություն փաստացի տոկոսադրույքի՝ անվանական տոկոսադրույքը հաշվի չի առնում հավելավճարները, պարտադիր վճարումները և ծախսերը (ավտոմեքենայի արժեքի գնահատում, սպասարկման վճարումներ, ապահովագրություն): Հաճախ բանկը կամ վարկային կազմակերպությունը, որն ասում է, թե ցածր տոկոսադրույքով է վարկ տալիս, նշում է անվանական տոկոսադրույքը: 

Ապառիկ՝ առանց կանխավճարի

Ապառիկ ավտոմեքենաներ ձեռք բերող հաճախորդների թիվը ՀՀ-ում աճի միտում ունի: Ապառիկ ավտոմեքենայի տրամադրման ժամանակ բանկերը և վարկային կազմակերպությունները շեշտը դնում են կանխավճարի նվազեցման վրա, բայց այդ ժամանակ տարեկան անվանական տոկոսադրույքը մնում է բավականին բարձր` 12-17%: Այդ պատճառով ապառիկ և առանց կանխավճարի ավտոմեքենա ձեռք բերել ցանկացողներին անհրաժեշտ է նախ ծանոթանալ վարկային պայմանագրի նրբություններին:

ph

2002 - 2023 All rights reserved

Ձեր առաջարկները